Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. մրցումների ժամանակացույց

14:15 08.04.2019

Բաթումիում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց և տղամարդկանց ընտրանիներն ապրիլի 8-ից կմտնեն պայքարի մեջ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրել է մեր մարզիկների մրցումների ժամանակացույցը:

Ապրիլի 8 - 59 կգ քաշային Իզաբելա Յայլյան (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Ապրիլի 9 - 73 կգ քաշային Արմեն Գրիգորյան (Երևանի ժամանակով՝ 20:30):

Ապրիլի 10 - 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյան և Ռաֆիկ Հարությունյան (Երևանի ժամանակով՝ 20:30):

Ապրիլի 11 -  89 կգ քաշային Հակոբ Մկրտչյան և Դավիթ Հովհաննիսյան (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Ապրիլի 12 - 87 կգ քաշային Տաթև Հակոբյան (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):

Ապրիլի 13 - +87 կգ քաշային Արփինե Դալալյան (Երևանի ժամանակով՝ 15:00-ին),

102 կգ քաշային Արսեն Մարտիրոսյան և Սամվել Գասպարյան (Երևանի ժամանակով՝ 9:00-ին)

109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյան (Երևանի ժամանակով՝ 12:00-ին)

Գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Share |

Լրահոս

Loading...