Փյունիկը գլխավորելու հիմնական թեկնածուն հայտնի է

20:05 09.04.2019

Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է, որ կարող է դառնալ Երևանի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը: Այսօր՝ ապրիլի 9-ին, հայտնի է դարձել, որ «Փյունիկը» գլխավորող Անդրեյ Տալալաևը հեռացել է ակումբից: 

«Հաստատում եմ, որ կարող եմ գլխավորել «Փյունիկը»: Դեռ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ հիմա շատ հեռու եմ գտնվում Հայաստանից: Խոսել եմ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, մեզ մոտ ընկերական հարաբերություններ են: 

Մարզչական կարիերաս սկսել եմ Հայաստանում և այժմ պատրաստ եմ վերադառնալ գլխավոր մարզչի պաշտոնին»,- Տարխանովի խոսքն է մեջբերում Sport24-ը: 

Տարխանովն աշխատանքային փորձ է ստացել ԲԿՄԱ-ում, «Կրիլյա Սովետովում», «Թերեքում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում» և մի շարք ակումբներում: Վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր: 

1989 թվականին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզիչ-խորհրդատուն:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...