Մ18. Հայաստանի ընտրանին փրկվել է պարտությունից՝ 0:3 հաշվով զիջելուց հետո (տեսանյութ)

20:28 09.04.2019

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի մինչև 18 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: 

Խաղն ավարտվել է մարտական ոչ-ոքի՝ 3:3: 

Կարեն Բարսեղյանի գլխավորած ընտրանու ֆուտբոլիստները կարողացել են փրկել հանդիպումը՝ 0:3 հաշվով զիջելուց հետո: Անդրեաս Կարամանոլիսի, Դիմիտրիս Ռասպասի և Իակովոս Սավիդիսի խփած գոլերին պատասխանել է Գրենիկ Պետրոսյանը (դուբլ) և Արամ Քոլոզյանը: 

Գոլերի տեսանյութը՝ ստորև.

 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Կարդացեք նաև

Share |

Լրահոս