ՉԼ. Տոտենհեմ-Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր

21:53 09.04.2019

«Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթիի» հետ: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: 

Խաղը կսպասարկի հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը: Նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան շոտլանդացի Ուիլյամ Կոլամն է: 

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Տոտենհեմ» - 1. Լորիս 2. Տրիպյե 3. Ռոուզ 4. Ալդերվեյրելդ 5. Վերտոնգեն 7. Սոն 8. Ուինկս 10. Քեյն 17. Սիսոկո 20. Ալի 23. Էրիկսեն

«Մանչեսթեր Սիթի» - 31. Էդերսոն 2. Ուոքեր 7. Ստերլինգ 8. Գյունդոգան 10. Ագուերո 14. Լապորտ 18. Դելֆ 21. Ս. Սիլվա 25. Ֆերնանդինյո 26. Մահրեզ 30. Օտամենդի

Share |

Լրահոս

Loading...