Կասիլյասը հրապարակել է Սալահի կոպիտ խախտման և Ալեքսանդր-Առնոլդի ձեռքով խաղի լուսանկարները

10:19 10.04.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Պորտուից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում:

Պորտուգալացիները հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն են կրել.

«Ես 100 % լավատես եմ: Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արդյունքը` մենք չենք կարող մտածել, որ արդեն դուրս ենք մնացել: Տանը կպայքարենք, որպեսզի հայտնվենք կիսաեզրափակչում: Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,- գրել է իսպանացի դարպասապահը «Թվիթերում»:

Հետաքրքիր է, որ Կասիլյասը գրառմանը կցել է երկու վիճելի դրվագի լուսանկար: Առաջինում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կոպիտ է խաղում Դանիլուի հետ, իսկ մյուս դրվագում կասկած կա, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձեռքով է խաղում սեփական տուգանայինում: VAR-ի կիրառումից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մաթեու Լաոսը որոշել է չնշանակել 11-մետրանոց:

 

Share |

Լրահոս

Loading...