Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել

22:12 10.04.2019

Բաթումիում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցել է 344 կգ արդյունք: 

Պոկում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը 150 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզիկը 194 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ գրանցելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: 

Չեմպիոն է հռչակվել իտալացի Անտոնիո Պիցոլատոն (356 կգ): Այս քաշային կարգում ելույթ պետք է ունենար նաև Անդրանիկ Կարապետյանը, սակայն վերջինս ձախողել էր կշռման արարողությունը: 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի 

Share |

Լրահոս

Loading...