Պատանի ու երիտասարդ սամբիստները մեկնում են Եվրոպայի առաջնության

11:54 10.04.2019

Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում կանցկացվեն սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված մարզիկ-մարզուհիների:

Հայաստանն այս ստուգատեսում ընդհանուր առմամբ 22 ներկայացուցիչ կունենա, հայտնում է սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Պատանիների առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Գևորգ Վարդանյանը /48կգ/, Դավիթ Հովսեփյանը /52կգ/, Երվանդ Ներսիսյանը /56կգ/, Արամ Աղաջանյանը /60կգ/, Արսեն Ավետիսյանը /65կգ/, Ռոբերտ Բարսեղյանը /70կգ/, Արսեն Կարապետյանը /75կգ/, Մամիկոն Ավետիսյանը /81կգ/, Հակոբ Ղայթանջյանը /87կգ/ Դավիթ Հարությունյանը /+87կգ/, աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/ և Նունե Նազարյանը /52կգ/:

Երիտասարդների առաջնությունում մրցագորգ կմտնեն Վահան Շահբազյանը /48կգ/, Կարեն Սարգսյանը /52կգ/, Դավիթ Իսրայելյանը /57կգ/, Նարեկ Դալլաքյանը /62կգ/, Սերգեյ Պողոսյանը /68կգ/, Բորիս Շատվերյանը /74կգ/, Արման Ավանեսյանը /90կգ/, Արտյոմ Սարգսյանը /100կգ/, աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը /48կգ/ և Վարսիկ Գրիգորյանը /56կգ/:

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը:

Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Share |

Լրահոս

Loading...