Բավարիան հետաքրքրված է Պոչետինոյի ծառայություններով

20:55 10.04.2019

«Բավարիան» հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով, հաղորդում է El Mundo Deportivo-ն: 

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը, չնայած Նիկո Կովաչի հետ գործող պայմանագրին, պատրաստվում է բանակցություններ վարել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի հետ:

Կովաչի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 

Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականին: Ավելի վաղ նա աշխատել է «Էսպանյոլի» և «Սաութհեմփթոնի» հետ: 

Share |

Լրահոս

Loading...