Մարադոնա. Ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում. արքա՛ Պելե

18:03 10.04.2019

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Instagram-ի իր էջում դիմել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեին, որը վերջին շրջանում առողջական խնդիրներ ունի:

«Այսօր լրանում է այս լուսանկարի 40-րդ տարին: Այն արվել է, երբ մենք հանդիպել էինք Ռիո դե Ժանեյրոյում. որքան երիտասարդ էինք մենք... ցանկանում եմ քեզ ուժ և որքան հնարավոր է շուտափույթ ապաքինում, արքա՛ Պելե»,- գրել է Մարադոնան:

Օրեր առաջ Պելեն առողջական խնդիրներ է ունեցել Ֆրանսիայում: Բրազիլացին հոսպիտալացվել է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ լեգենդար խաղացողը գտնվում է Բրազիլիայում:

Share |

Լրահոս

Loading...