Պաշտոնական. Անդրեյ Տալալաևը նոր ակումբ է գլխավորել

13:24 10.04.2019

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը նոր ակումբ է գլխավորել:

Երեկ երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ակումբի մամուլի ծառայությունը նաև հայտնել էր, որ մարզիչն ընտանեկան պատճառներով վերադարձել է Ռուսաստան:

Այսօր հայտնի է դարձել, որ ռուս մասնագետը գլխավորելու է ռուսական «Խիմկին», որը հանդես է գալիս ՖՆԼ-ում: Այս մասին հայտնում  է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Տալալաևը 2018 թվականին ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիչ:

Share |

Լրահոս

Loading...