Տոտենհեմի հետ չարժե կատակել. լոնդոնյան ակումբը հաղթեց Ման. Սիթիին (տեսանյութ)

00:57 10.04.2019

Չեմպիոնների լիգա / 1/4 եզրափակիչ
Առաջին հանդիպում

1:0

Գոլը՝ Սոն (77՛)

Մարզադաշտը՝ «Տոտենհեմ Հոթսփուր» (Անգլիա)

Հանդիպման մրցավարը՝ Բյորն Կույպերս (Հոլանդիա) 

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


Եվ վե՛րջ: «Տոտենհեմը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքաբնակներն» այսօր ոչնչով աչքի չընկան: Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին: 

5 րոպե է ավելացվում

77՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Սոն Հին Մինը փայլուն խաղաց ու բացեց խաղի հաշիվը: 

 

59՛ - Լոնդոնյան ակումբը կորուստ ունի: Հարի Քեյնը փոխարինվում է վնասվածք ստանալու պատճառով

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է

Առաջին խաղակեսն ավարտված է 

41' - Ֆերնանդինյոն նախ հարվածեց Քեյնի գլխին, ապա քաշեց վերջինիս մազերը: Դատեք ինքներդ: 

15' - Իսկ սա ի՞նչ էր

12՛ - Հանդիպման մրցավար Բյորն Կույպերսը VAR-ի միջոցով 11 մետրանոց նշանակեց: Արդյունքում զգուշացվեց Դենի Ռոուզը, ով, ըստ մրցավարի, ձեռքով է խաղացել: Գնդակին մոտեցած Սերխիո Ագուերոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը հետ մղեց հարվածը: 

 

Երկրպագուների պերֆորմանսը՝ տոպրակներով 

Հանդիպումը մեկնարկած է: 

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ են հանդիպում: 

22:35 - «Տոտենհեմը» դուրս է եկել նախավարժանքի: 

22:15 - «Մանչեսթեր Սիթին» նույնպես տեղում է

22:15 - Տեսարան խաղադաշտից

Մրցող թիմերի միջև հանդիպումների պատմություն

  • 2018/19թթ. Հոկտեմբերի 29. ԱՊԼ. 10-րդ տուր. «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»՝ 0-1
  • 2017/18թթ. Ապրիլի 14. ԱՊԼ. 34-րդ տուր. «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»՝ 1-3
  • 2017/18թթ. Դեկտեմբերի 16. ԱՊԼ. 18-րդ տուր. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ»՝ 4-1

22:10 - «Տոտենհեմի» հանդերձարանը պատրաստ է

22:10 - «Տոտենհեմի» ֆուտբոլիստները տեղում են

Share |

Լրահոս