ՊՍԺ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել Իսպանիա

19:53 11.04.2019

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 32-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: 

Մադրիդյան ակումբը մտադիր է վաճառել հարձակվող Դիեգո Կոստային՝ Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ըստ աղբյուրի՝ Կոստայով հետաքրքրված են չինական ակումբները:

Transfermarkt-ը գնահատում է Կավանիի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո: Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: 

Կավանին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...