Ռայոլան Պոգբայի տրանսֆերի համար երեք պայման է ներկայացրել Ռեալին

11:16 11.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները չեն դադարում:

Le10Sport-ին հայտնի են դարձել ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի երեք պահանջները «սերուցքայիններին», որոնց կատարման դեպքում ֆուտբոլիստը կտեղափոխվի Մադրիդ:

Ռայոլան ցանկանում է Պոգբայի տրանսֆերից ստանալ 18 մլն եվրո, տեղափոխությունից հետո ֆուտբոլիստի իմիջային իրավունքների 5%-ը պատկանի իրեն, ինչպես նաև ֆրանսիացին դառնա թիմի ամենաբարձր վարձատրվող երեք խաղացողներից մեկը:

Նախկինում նշվում էր, որ մադրիդյան ակումբը պատրաստվում է տրանսֆերի համար վճարել 145 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...