Պոգբա. Հավատում ենք՝ կարող ենք հաղթել Բարսելոնային

15:52 11.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնայից» 0-1 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Մենք պարտավոր էինք օգտագործել մեր հնարավորությունները: «Բարսելոնան» շատ պահեր չունեցավ, հնարավոր է՝ մեկ պահ, որից հետո Դե Խեան հիանալի խաղաց և փրկեց մեզ: Դրանից հետո նրանք այդքան էլ վտանգավոր չէին: Հավատում ենք, որ կարող ենք հաղթել նրանց: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, եթե անգամ մրցակիցը «Բարսելոնան» է: Մենք Չեմպիոնների լիգայում խաղում ենք այնպես, ինչպես նրանք, և, բնականաբար, կարող ենք հաղթահարել այս արգելքը»,- Պոգբայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...