Ալեգրի. Ռոնալդուն կրկին ապացուցեց, որ այլ մակարդակի վրա է գտնվում

12:43 11.04.2019

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացած հանդիպման մասին (1:1).

«Ռոնալդուն կրկին ապացուցեց, որ այլ մակարդակի վրա է գտնվում: Նրա տեղաշարժը, գոլային հոտառությունը, դիրքի ընտրությունը խոսում են այն մասին, որ նա տարբերվում է մյուսներից:

«Այաքսը» լավ ֆուտբոլ է խաղում, գնդակ է պահում ու մի շարք խնդիրներ ստեղծեց: Մենք լավ էինք պաշտպանվում, սակայն մի փոքր շոկային էր այն, որ անմիջապես երկրորդ կեսի սկզբում գոլ բաց թողեցինք: Խաղավերջում ավելի լավ տեսք ունեինք:

Ռուգանին լավ հանդիպում անցկացրեց: Ես չէի անհանգստանում, քանի որ նա լավ պաշտպան է ու հուսալի խաղացող: Նա պետք է սկսի ավելի լավ աշխատել գնդակի հետ, սակայն թե՛ նա, թե՛ ամբողջ պաշտպանությունը հիանալի գործեց»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփեց իր 125-րդ գոլը: Պորտուգալացին ՉԼ-ում մասնակցել է 161 հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...