Չեմպիոնների լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

15:31 11.04.2019

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը, «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն:

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչի առաջին խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Լիվերպուլ»-«Պորտու»՝ 2-0
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»՝ 1-0
«Այաքս»-«Յուվենտուս»՝ 1-1
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա»՝ 0-1

«Պորտուի» դեմ խաղում Ֆիրմինոն դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Սոն Հին Մինի գոլը հաղթական էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Դե Յոնգի՝ «Յուվենտուսի» դեմ խաղի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 91%, իսկ Պիկեն «Բարսելոնային» օգնել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում անառիկ պահել դարպասը՝ աչքի ընկնելով փոխանցումների 94% ճշգրտությամբ:

Share |

Լրահոս

Loading...