Մեսսին կարող է բաց թողնել մի քանի շաբաթ. Վալվերդեն խոսել է նրա առողջական վիճակի մասին

10:40 11.04.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի առողջական վիճակը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում արգենտինացին հարված է ստացել դեմքին: Սմոլինգի հետ բախումից հետո նրան մի քանի րոպե բժշկական օգնություն են ցույց տվել:

«Նա ուժեղ հարված է ստացել: Մեսսիի մոտ հեմատոմա է առաջացել: Վաղը բժիշկները կստուգեն նրան, ինչից հետո պարզ կլինի, թե որքան բաց կթողնի»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, ում խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:

Share |

Լրահոս