Արսեն Հարությունյանը չի կարողացել զսպել արցունքները Զվարթնոցում

14:08 12.04.2019

Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգում Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Արսեն Հարությունյանն ու հավաքականի մյուս անդամներն այս գիշեր ժամանել են Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանում ազտատ ոճայիններին մեծ թվով երկրպագուներ են դիմավորել, իսկ Արսեն Հարությունյանը, որը կարիրայում առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, չի կարողացել զսպել արցունքները:

Հիշեցնենք` եզրափակիչ գոտեմարտում  Հարությունյանը ֆանտաստիկ քամբեք էր արել` 0:8 հաշվով պարտվելուց հետո 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին:

Լուսանկարները`  ՀԱՕԿ-ի.

Share |

Լրահոս