ԵԼ. Արսենալն ուժեղ գտնվեց Նապոլիից, Մխիթարյանը մասնակցեց խաղին, այլ արդյունքներ (տեսանյութ)

00:55 12.04.2019

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ուժերը չափեց «Նապոլիի» հետ:

Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայ Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց նեապոլիտական ակումբի դարպասը: 

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Գոլ խփեց Աարոն Ռեմսին: Տասը րոպե անց Լուկաս Տորեյրայի հարվածից հետո գնդակը դիպավ Կալիդու Կուլիբալիին և անդրադարձի պատճառով հայտնվեց Ալեքս Մերեթի պաշտպանած դարպասում: 

Հանդիպմանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս փոխարինման մտավ 67-րդ րոպեին: 

Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: 

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բենֆիկա»-«Այնթրախտ» Ֆ.՝ 4:2

«Վիլյառեալ»-«Վալենսիա»՝ 1:3

 

«Սլավիա Պրահա»-«Չելսի»՝ 0:1

 

Share |

Լրահոս