Արարատից հեռացած Խաշմանյանը կարող է գլխավորել ԲԽ֊ի այլ ակումբ

12:15 12.04.2019

51-ամյա մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, որն այսօր պաշտոնապես լքեց «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է գլխավորել գործող չեմպիոն «Ալաշկերտը»:

Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:

«Ալաշկերտը», հիշեցնենք, ԲԽ-ի 26-րդ տուրում պարտվեց «Բանանցին» ու զիջեց դիրքերը չեմպիոնական մրցավազքում: Թիմն այժմ 40 միավորով 4-րդ հորիզոնականը կիսում է «Փյունիկի» հետ, իսկ առաջատար «Արարատ-Արմենիային», որը երեկ հերթական հաղթանակը տարավ, զիջում է 2 միավորով:

Մեծ է հավանականությունը, որը Արամ Ոսկանյանը կհեռացվի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից ու ակումբի ղեկավարությունն այդ պաշտոնին կվերադարձնի Աբրահամ Խաշմանյանին, որն «Ալաշկերտը» գլխավորելու մեծ փորձ ունի:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս