Մխիթարյան. Մանուկ հասակում երազում էի Լամբորջինի ունենալու մասին (տեսանյութ)

21:00 12.04.2019

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ թիմի ֆուտբոլիստները խոսում են մանուկ հասակում իրենց ունեցած երազանքների մասին.

Խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ասել է «Լամբորջինի» ունենալու երազանքի և Skydiving անելու մասին.

«Մանուկ հասակում երազում էի Skydiving անել, երբ շատ բարձր տարածությունից ինքնաթիռից ցատկում ես: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա կատարել: Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից:

Մանուկ հասակում երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին»: Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,- ասել է Մխիթարյանը:

Share |

Լրահոս