Աթլետիկոն խնդիրներ չունեցավ Սելտայի դեմ խաղում (տեսանյութ)

22:23 13.04.2019

Լա Լիգայի 32-րդ տուրում «Աթլետիկոն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը:

Մադրիդյան ակումբի կազմում հանդիպման հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը 42-րդ րոպեին: 74-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ալվարո Մորատան: 

«Աթլետիկոն» այս հաղթանակից հետո 65 միավորով վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է «Բարսելոնան»՝ 74 միավորով: 3-րդ տեղում գտնվող «Ռեալը» 60 միավոր ունի: «Սելտան» 32 միավորով 16-րդն է: 

Share |

Լրահոս