Հարոյանն Ուրալի մեկնարկային կազմում է Արսենալի հետ խաղում

14:46 13.04.2019

Հայաստանի Ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն իր թիմի մեկնարկային կազմում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 23-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում:

Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 13-ին, Տուլայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Матч ТВ»-ն:

Անցկացրած 22 խաղից հետո «Ուրալը» ՌՖՊլ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 26 միավորով: Իսկ «Արսենալը» 31 միավորով 7-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...