Սուլշերը՝ Վեսթ Հեմի դեմ խաղի մասին. Նման խաղով Բարսելոնայի դեմ շատ բարդ կլինի

23:44 13.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» նկատմամբ (2:1) տարած հաղթանակը: 

«Քիչ պահեր ստեղծեցինք, քանի որ չորեքշաբթի հանդիպում էինք անցկացրել: Մրցակիցն ավելի շատ գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն ոչ ոք մեզ չի արգելել թիմում լավ դարպասապահ ունենալ: 

Իհարկե, «Բարսելոնայից» կրած պարտությունն ազդել էր ֆուտբոլիստների տրամադրության վրա: Չեմ հասկանում, թե ինչու ենք խաղում «Բարսելոնայի» հետ երեքշաբթի՝ չորեքշաբթի հանդիպում անցկացնելուց հետո: Դա իմ փոքրիկ բողոքն է՝ հասցեագրված ՈւԵՖԱ-ին: 

Եթե մենք ավարտենք ընթացիկ մրցաշրջանը 4-րդ հորիզոնականում, մի քանի տարի հետո ոչ ոք չի հիշի, թե դա ինչ կերպ է ստացվել: 

Հանգստացել ենք ու հաղթահարել այսօրվա մարտահրավերը: Այժմ պատրաստվելու ենք «Բարսելոնայի» դեմ խաղին: Նման խաղով բավականին բարդ է լինելու, սակայն մենք ի զորու ենք հասնել լավ արդյունքի»,- Սուլշերի խոսքն է մեջբերում BBC-ն: 

Share |

Լրահոս

Loading...