Վիդալ. Բարսելոնայի նպատակը Լա Լիգան է, իսկ ՉԼ-ն յուրաքանչյուրի երազանքն է

21:41 13.04.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ամփոփել է Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ուեսկայի» (0:0) դեմ կայացած հանդիպումը: 

«Այսօրվա խաղում շատ էին փոփոխությունները: Թիմի կազմում փոփոխություններ կային, ամեն ինչ այլ կերպ էր: Նույնիսկ խաղային սխեման: Բացի այդ, խոտածածկը չոր էր: 

Բավականին դժվար է չմտածել երեքշաբթի կայանալիք խաղի մասին: Դժվար է լինելու, սակայն մեր նպատակը Լա Լիգան է, իսկ Չեմպիոնների լիգան յուրաքանչյուրի երազանքն է: Շարժվելու ենք քայլ առ քայլ: Իսկ հիմա մտածում ենք միմիայն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին»,- Վիդալի խոսքն է մեջբերում AS-ը: 

Share |

Լրահոս