Այաքսի առաջատարներից մեկը ծանր վնասվածք է ստացել

22:02 13.04.2019

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել Հոլանդիայի առաջնության շրջանակում «Էկսելսիորի» դեմ կայացած խաղի ընթացքում:

Ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը 28-րդ րոպեին:

Նախնական տեղեկություններով՝ ֆուտբոլիստը վնասել է ծնկատակի ջիլը: Այս մասին տեղեկացնում է Ad.nl-ը: 

Հիշեցնենք, որ «Այաքսը» մի քանի օր անց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում մրցելու է Թուրինի «Յուվենտուսի» հետ: 

Share |

Լրահոս

Loading...