Ծանրամարտի ԵԱ. Արփինե Դալալյանը զբաղեցրեց 4-րդ տեղը

16:22 13.04.2019

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր +87 կգ քաշային կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը։

Պոկում վարժությունում հայ մարզուհին առաջին մոտեցմամբ գրանցեց 100 կգ արդյունքը, երկրորդ մոտեցմամբ՝ 105 կգ, իսկ երրորդ մոտեցումը ձախողեց։ Պոկում վարժության արդյունքով Դալալյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

Հրում վարժությունում Արփինեն նախնական պատվիրել էր 135 կգ, որը հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցման ժամանակ Դալալյանը չկարողացավ գլխավերևում պահել 141 կգ կշռող ծանրաձողը։ Նույնը տեղի ունեցավ նաև երրորդ մոտեցման ժամանակ:

Արդյունքում, մեր մարզուհին երկամարտի 240 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում բացարձակ առաջատարը ռուս Տատյանա Կաշիրինան է: Ռուսաստանի ներկայացուցիչը աշխարհի ռեկորդով դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 331 կգ արդյունքով:

Share |

Լրահոս

Loading...