Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

18:30 13.04.2019

Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանի Շեցին քաղաքում ավարտին մոտեցող մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակներ վարժությունում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։

Մեր մարմնամարզիկը ելույթ է ունեցել վերջինը և գրանցել է 14,933 արդյունքը։ Այս վարժությունում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ։ Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Թովմասյանը 14,700 միավորով 7-րդն է։

Օղակների վրա վարժությունում 14,966 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դենիս Աբլյազինը Ռուսաստանից, նույնքան միավորներ վաստակած իտալացի Մարկո Լոդադիոն նվաճեց արծաթե մեդալը։

Նախօրեին բազմամարտի եզրափակչում մեր մարմնամարզիկներից Արթուր Դավթյանն, ով 8-րդ հորիզոնականով էր որակավորվել եզրափակչին, պահպանեց իր դիրքը՝ ավարտելով ելույթը 8-րդ տեղում։

Նշենք նաև, որ Արթուր Դավթյանն առաջին պահեստայինն է հենացատկերի վարժությունում ու եզրափակչում հանդես գալու հնարավորություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե որակավորված մարզիկներից որևէ մեկը հրաժարվի մասնակցությունից։

Share |

Լրահոս