Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ

20:28 13.04.2019

Բուխարեստում այս օրերին կայանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց Արսեն Ջուլֆալակյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցեց Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովի հետ:

Լարված պայքարում մեր ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով ու Հայաստանի հունահռոմեական հավաքականին բերեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից, ում Ջուլֆալակյանը զիջեց 3:7 հաշվով։

Սակայն գերմանացին հասավ մինչև եզրափակիչ՝ Արսենին հնարավորություն ընձեռելով սփոփիչ գոտեմարտում մրցելու ադրբեջանցի էլվին Մուրսալիևի հետ։ Հաղթահարելով Մուրսալիևի արգելքը՝ Ջուլֆալակյանն առանց մեծ դժվարությունների հաղթեց նաև Ալեքսանդրովին։

Տեսանյութը՝ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության:

Share |

Լրահոս