Սամբո. Արսեն Կարապետյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

00:20 13.04.2019

Արսեն Կարապետյանը դարձել է սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության 75 կգ քաշային կարգի հաղթող:

Տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աղջիկների պայքարում Վարսիկ Գրիգորյանը /56կգ/, պատանիների առաջնությունում Գևորգ Վարդանյանը /48կգ/ նվաճել են արծաթե մեդալ: Երրորդ տեղն են զբաղեցրել պատանիներից Արամ Աղաջանյանը /60կգ/, երիտասարդներից՝ Վահան Շահբազյանը /48կգ/ և Նարեկ Դալլաքյանը /62կգ/:

Այսպիսով՝ մեկ օրվա մեջ Հայաստանի ընտրանին նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ: 

Share |

Լրահոս