Լա Լիգա. Բարսելոնան ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

20:06 13.04.2019

Լա Լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ուեսկային»:

Հանդիպման ընթացքում գոլեր չգրանցվեցին: «Կապտանռնագույնները» խաղադաշտ էին դուրս եկել բավականին երիտասարդացված կազմով: 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ուեսկան» 25 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է: 

Նշենք, որ հաջորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցելու է «Ռեալ Սոսյեդադի» հետ: 

Share |

Լրահոս