Բասկետբոլ. Արագածը Ա լիգայի 2018/19 թթ. խաղարկության հաղթող

22:07 13.04.2019

Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»-«Արագած» խաղում «Արագածը» 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառոյի» նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն:

Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»:

Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝

Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)

Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս (Ուրարտու Վիվառո)

Լավագույն թեթև հարձակվող - Ալբերտ Թադևոսյան (Արցախ)

Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի (Արագած)

Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան (Արթիկ – Ման Հոլդինգ)

Լավագույն մարզիչ - Վլադան Գլավինիչ (Արագած)

MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից:

Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ ՝ Արեգ Վաթյանը:

Աղբյուրը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Share |

Լրահոս