Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է. Բորուսիան հաղթեց և բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

22:23 13.04.2019

Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Փարկում» ընդունեց «Մայնցին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: 

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ջեյդոն Սանչոն: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոբին Կուայսոնը: 

Այս հաղթանակից հետո դորտմունդյան ակումբը 66 միավորով շրջանցեց «Բավարիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Մայնցը» 33 միավորով 12-րդ տեղում է: «Բավարիան» այս տուրում իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ ապրիլի 14-ին՝ մրցելով «Ֆորտունայի» հետ: 

Share |

Լրահոս

Loading...