Ֆաբրեգաս. Կարող էի մնալ Չելսիում, սակայն Սարին թիմ էր եկել իր «որդու» հետ

22:54 13.04.2019

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, թե ինչու է ընթացիկ մրցաշրջանում լքել Լոնդոնի «Չելսին»: 

«Կարող էի երկարաձգել պայմանագրիս ժամկետն ակումբի հետ, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչը եկել էր իր «որդու» հետ: Ինձ համար դժվար էր մասնակցել յուրաքանչյուր խաղի, իսկ ինձ հենց դա էր պետք:

Ես սիրում եմ ֆուտբոլը: Չէի կարող ուրախանալ միայն այն փաստով, որ հանդիսանում եմ «Չելսիի» ֆուտբոլիստ: 

Ինչ-ինչ պատճառներով չէի հայտնվում մեկնարկային կազմում, նույնիսկ այն դեպքում, երբ դրսևորում էի ինձ լավագույն կողմերով: Նույնը վերաբերում է նաև «Չելսիի» մյուս ֆուտբոլիստներին:

Այդ պատճառով որոշեցի լքել «Չելսին» և միանալ այլ պրոեկտի: Կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,- Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը «Չելսին» գլխավորել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Իտալիայից Լոնդոն է տեղափոխվել նաև կիսապաշտպան Ժորժինյոն: 

Share |

Լրահոս

Loading...