1020 շաբաթ․ Ֆեդերերը գերազանցել է Աղասիի ռեկորդը

12:18 13.04.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հերթական ռեկորդն է սահմանել։

37-ամյա թենիսիստը գերազանցել է Անդրե Աղասիի՝ ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակի լավագույն հարյուրյակում անցկացրած շաբաթների քանակով ռեկորդային ցուցանիշը։ Այս պահի դրությամբ Ֆեդերերն արդեն 1020 շաբաթ եղել է ATP-ի լավագույն հարյուրյակում։

Ուշագրավ է նաև այն, որ 1018 շաբաթ անընդմեջ Ռոջերը հարյուրյակից դուրս չի մնացել։ Առաջին անգամ թոփ-100-ում Ֆեդերերը հայտնվել է 1999 թվականի սեպտեմբերին, իսկ հաջորդ ամիս դուրս է մնացել։ Այնուհետև վերադառնալով լավագույնների շարք՝ Ֆեդերերն այն չի լքել։ Այս ընթացքում Ռոջերը 20 անգամ դարձել է Grand Slam մրցաշարերի չեմպիոն և 101 ATP տիտղոս է նվաճել։

Այս արդյունքն առավել քան տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ Ֆեդերերին և Աղասիին հաջորդում է Ջիմի Կոնորսը, որը թոփ-100-ում եղել է ընդամենը 888 շաբաթ։

Այս պահին Ռոջեր Ֆեդերերին են պատկանում նաև շաբաթների քանակով հետևյալ ռեկորդները

  • Առաջին ռակետի կարգավիճակով (310 շաբաթ)
  • Թոփ-2 (528)
  • Թոփ-3 (707)
  • Թոփ-4 (744)
  • ոփ-5 (782)
  • Թոփ-10 (859)
  • Թոփ-20 (940)
  • Թոփ-25 (952)
  • Թոփ-50 (990)։
Share |

Լրահոս

Loading...