Մոուրինյուն ներկա է եղել Ֆուլհեմ-Էվերթոն հանդիպմանը (լուսանկար)

20:48 13.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այսօր մարզադաշտից Պրեմիեր լիգայի հանդիպման է հետևել։

BBC-ն հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետը «Կրեյվեն Կոտեջ» մարզադաշտից հետևել է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ֆուլհեմ»-«Էվերթոն» (2-0 ) հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն դեկտեմբերին է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ավելի վաղ պորտուգալացին գլխավորել է «Պորտուն», «Չելսին», «Ինտերը» և «Ռեալը»։

Վերջերս Մոուրինյուն հայտարարել էր, որ ծրագրում է հունիսին վերսկսել մարզչական կարիերան։

 

Share |

Լրահոս