Չեմպիոնությունը մի փոքր հետաձգվում է․ Յուվենտուսը պարտվեց ՍՊԱԼ-ին (տեսանյութ)

18:53 13.04.2019

Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակում ՍՊԱԼ-ը «Պաոլո Մացա» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսին» և կամային հաղթանակ տոնեց։

Հյուրերը հաշիվը բացեցին 30-րդ րոպեին, երբ աչքի ընկավ հիանալի մարզավիճակում գտնվող Մոյզե Քինը։ Երկրորդ կեսում տանտերերին հաջողվեց 2 գնդակ ուղարկել Մատիա Պերինի պաշտպանած դարպասը և հաղթանակ տոնել․ խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Կևին Բոնիֆացին, իսկ հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց Սերջո Ֆլոկարին։

Այս հաղթանակից հետո ՍՊԱԼ-ն ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» 84 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, գերազանցելով 20 միավոր։

Ա Սերիա, 32-րդ տուր

ՍՊԱԼ - «Յուվենտուս»՝ 2-1
Գոլերը՝ Բոնիֆացի 49՛, Ֆլոկարի 74՛ - Քին 30՛

Share |

Լրահոս

Loading...