Բարձալին հայտարարել է մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին

20:30 13.04.2019

Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի՝ ՍՊԱԼ-«Յուվենտուս» (2-1) հանդիպումից հետո թուրինյան թիմի պաշտպան Անդրեա Բարձալին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է կարիերան։

«Շատ եմ մտածել ապագայիս մասին։ Հունիսին կավարտեմ կարիերաս։ Պատճառներից մեկն անընդհատ վնասվածքներն են։ Ես նոր ուղևորություն կսկսեմ։ Ինչո՞վ եմ զբաղվելու։ Դեռ հստակ չեմ որոշել, քանի որ ֆուտբոլային աշխարհում ինձ ամեն ինչ է գրավում։ Դեռ կորոշեմ։ Պետք է հասկանամ, թե կոնկրետ ինչի եմ ընդունակ։ Փոքր տարիքում երազում էի ֆուտբոլիստ դառնալու մասին։ Ֆուտբոլ խաղացել եմ մեծ ոգևորությամբ, իսկ այժմ պետք է զբաղվեմ նրանով, ինչն ինձ մոտ նույն ոգևորությունը կառաջացնի»,- ասել է 37-ամյա Բարձալին Sky Sport Italia-ի եթերում։

Share |

Լրահոս

Loading...