ESPN. Ուոլտոնը ոչ թե հեռացել է, այլ հեռացվել Լեյկերսից

11:59 13.04.2019

«Լոս Անջելես Լեյկերսի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լյուկ Ուոլտոնը պաշտոնից հեռացել է ոչ իր կամքով։ Այս մասին հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լեյկերսի» այն հայտարարությունը, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը, չի համապատասխանում իրականությանը։

«Ուրբաթ «Լեյկերսը» հայտարարեց, որ ակումբն ու Ուոլտոնը «փոխադարձ համաձայնությամբ» որոշել են բաժանվել։ Չհավատա՛ք, ինչ էլ գրված լինի մամուլի հաղորդագրությունում, Ուոլտոնը հեռացվել է։ Չնայած դժվարություններին՝ նա ցանկանում էր գլխավորել «Լեյկերսը»»,- ասվում է ESPN-ի նյութում։

Լյուկ Ուոլտոնը «Լեյկերսը» գլխավորում էր վերջին 3 մրցաշրջանների ընթացքում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ընթացիկ խաղարկությունում թիմը չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ՝ կանոնավոր առաջնությունում զբաղեցնելով Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ «Լեյկերսի» տնօրենի պաշտոնից հեռացել էր ակումբի լեգենդար խաղարկող Մեջիկ Ջոնսոնը, որը հայտարարել էր՝ նախքան այդ պաշտոնը զբաղեցնելն ավելի երջանիկ է եղել։

Share |

Լրահոս

Loading...