Պոգբան շարունակում է փայլել. ֆրանսիացու դուբլը հաղթանակ է պարգևատրում ՄՅՈւ-ին (տեսանյութ)

22:22 13.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 2:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:

«Կարմիր սատանաների» կազմում դուբլ ձևակերպեց Պոլ Պոգբան, ով ընթացիկ առաջնությունում 22 միավոր հավաքեց գոլ+արդյունավետ փոխանցում համակարգում: Վերջինս երկու անգամ անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցները: 

Այդպիսով, ֆրանսիացին թարմացրեց իր ցուցանիշը: Նախորդ լավագույն արդյունքը Պոգբան գրանցել էր 2015/16թթ. մրցաշրջանում՝ հավաքելով 20 միավոր: 

«Մրճահարների» կազմում գոլով աչքի ընկավ Ֆելիպե Անդերսոնը: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Վեսթ Հեմը» 42 միավորով 11-րդ տեղում է: 

Share |

Լրահոս