Մոնտե Կառլո․ Հայտնի են Ջոկովիչի, Խաչանովի, Նադալի մրցակիցները

17:50 13.04.2019

Կայացել է Մոնտե Կառլոյի «Մասթերս» շարքի մրցաշարի վիճակահանությունը։

Ապրիլի 14-21-ը կայանալիք մրցաշարին մասնակցելու է հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը, որը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից։ Խաչանովի մրցակիցը լինելու է կա՛մ իտալացի Անդրեաս Սեպին, կա՛մ որակավորման փուլի հաղթողներից մեկը։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ևս պայքարը սկսելու է երկրորդ շրջանից՝ մրցելով Տանասի Կոկինակիս (Ավստրալիա)-Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։

Մրցաշարի գործող և 11-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը լինելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Իսպանիա)-Ջոն Միլման (Ավստրալիա) զույգի հաղթողը։

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցելու Մոնտե Կառլոյի «Մասթերսին» և կորտ է վերադառնալու Մադրիդի «Մասթերսի» ժամանակ։

Մրցաշարի վիճակահանության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Քառորդ եզրափակչում հնարավոր են այսպիսի զույգեր

  • Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)
  • Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – Կարեն Խաչանով (Ռուսաստան)
  • Կեի Նիսիկորի (Ճապոնիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)
  • Մարին Չիլիչ (Խորվաթիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)

Հավելենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի նախորդ խաղարկության եզրափակչում Նադալը 6-3, 6-2 հաշվով առավելության է հասել Կեի Նիսիկորիի նկատմամբ։

Share |

Լրահոս