Պելեն վիրահատության է ենթարկվել

23:22 13.04.2019

Ֆուտբոլի լեգենդ Պելեն վիրահատության է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ը, նախկին ֆուտբոլիստի միզապարկից քար է հեռացվել: 

Վիրահատությունը բարեհաջող է անցել, 78-ամյա բրազիլացու կյանքին ոչինչ չի սպառնում: Ըստ աղբյուրի՝ Պելեն գտնվում է լավ վիճակում: 

Հիշեցնենք, որ Պելեի առողջական վիճակը վատթարացել էր Փարիզում: 

Share |

Լրահոս