Ռուբեն Ալեքսանյան. Այնքան էլ գոհ չեմ այս արդյունքից

20:08 13.04.2019

Ռուբեն Ալեքսանյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) բրոնզե մեդալակիր դառնալուց հետո ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հետ կիսվել է տպավորություններով.

«Ճիշտն ասած, այնքան էլ գոհ չեմ այս արդյունքից, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք: Ինձ թվում է՝ ինչ պետք է անեի, արեցի: Չեմ ցանկանում ավելորդ բաներ ասել: Աշխարհի առաջնությունից սպասում ենք ավելի շատ կիլոգրամներ ու ավելի բարձր մեդալ»,- նշել է Ռուբեն Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք և գրավեց երրորդ տեղը: Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Share |

Լրահոս