Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

13:37 13.04.2019

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը 192 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Սիմոնը բարձրացրեց 225 կգ։ Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ կռշող ծանրաձողը՝ ապահովելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այսպիսով, երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: 

Նշենք՝ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ:

Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Share |

Լրահոս

Loading...