Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

19:59 13.04.2019

Բուխարեստում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի 63 կգ քաշային կարգում այսօր բրոնզե մեդալի համար պայքարեց Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը:Մեր ըմբիշը մրցեց ադրբեջանցի Տալեհ Մամադովի հետ ու ցավալի պարտություն կրեց 3:6 հաշվով:

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեականները դեռևս մեդալի հույս ունեն: 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի Արսեն Ջուլֆալակյանը:

Share |

Լրահոս