Ուեսկա-Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

17:11 13.04.2019

Պրիմերայի 32-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելու է հետնապահ «Ուեսկային»։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։15-ին։

Թիմերի գլխավոր մարզիչներ Ֆրանսիսկո Ռոդրիգեսը և Էռնեստո Վալվերդեն այս հանդիպման համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Ուեսկա»․ Սանտամարիա, Գալան, Պուլիտո, Միրամոն, Էտչեյտա, Ռիվերա, Խուանպի, Գոմես, Ֆերեյրո, Ավիլա, Գալեգո։

«Բարսելոնա»․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ումտիտի, Տոդիբո, Մուրիլյո, Մուսա Վագ, Ռիկարդ Պուչ, Արտուրո Վիդալ, Ալենյա, Դեմբելե, Բոատենգ, Մալկոմ։

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։

Այս խաղից առաջ «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուեսկան» 24 միավորով վերջին տեղում է։

Share |

Լրահոս

Loading...