Մոուրայի հեթ-տրիկը. Տոտենհեմը խնդիրներ չունեցավ Հադերսֆիլդի հետ խաղում (տեսանյութ)

17:24 13.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Հադերսֆիլդի» հետ:

Լոնդոնյան ակումբը կարողացավ ջախջախել մրցակցին 4:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լոնդոնցիների բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիկտոր Վանյաման:

Այս հաղթանակից հետո Պոչետինոյի թիմը 67 միավորով երրորդ տեղում է: «Հադերսֆիլդը» 14 միավորով վերջին հորիզոնականում է:

«Տոտենհեմ»-«Հադերսֆիլդ»՝ 4:0

Գոլերը՝ Վանյամա(24'), Մոուրա (27,87, 90+3) 

Share |

Լրահոս

Loading...