Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի բոլոր ներկայացուցիչները պարտվեցին մեկնարկում

16:40 13.04.2019

Բուխարեստում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մի քանի քաշային կարգերում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Ղարիբյանը: Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում 5:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Լենուր Թեմիրովին:

72 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնում էր Հրանտ Կալաչյանը, որը 1/8 եզրափակչում 2-13 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Աբուիազիդ Մանցիգովին:

82 կգ քաշային կարգում պայքարի դուրս եկավ Սարգիս Քոչարյանը: Մեր մարզիկը 1/8 եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց ռուս Ալեքսանդր Կոմարովին:

Այսօր տեղեկացրել էինք նաև, որ մեկնարկում պարտություն են կրել Կարեն Ասլանյանը և Արթուր Շահինյանը:

Share |

Լրահոս