3 թոփ ակումբներ կպայքարեն Բրանդտի տրանսֆերի համար

18:10 14.04.2019

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հետաքրքրել է 3 թոփ ակումբի: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, 22-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը» և «Լիվերպուլը»: 

Ըստ աղբյուրի՝ Բրանդտը վերջնական որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Գերմանացու հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո: Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 

Ընթացիկ մրցաշրջանում Բրանդտը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս