Նոյերն ու Հումելսը վնասվածք են ստացել Ֆորտունայի դեմ խաղում

20:35 14.04.2019

«Բավարիան» Բունդեսլիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ֆորտունային»: 

Դարպասապահ Մանուել Նոյերը 53-րդ րոպեին զիջեց տեղը Սվեն Ուլրայխին: Ըստ Sport 1-ի՝ Գերմանիայի ընտրանու 33-ամյա դարպասապահը մկանային վնասվածք է ստացել: 

Դարպասապահը լքել է մարզադաշտը հենակների օգնությամբ: 

Աղբյուրի համաձայն, պաշտպան Մատս Հումելսը նույնպես վնասվածք է ստացել: Սպասվում է, որ մյունխենյան ակումբը մոտակա ժամանակներս կհայտնի ֆուտբոլիստների վնասվածքների լրջության աստիճանը: 

Share |

Լրահոս

Loading...